Ընկերական խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Հերտային» (տեսանյութ)

«Լիվերպուլը» Բեռլինում ընկերական հանդիպում անցկացրեց «Հերտայի» հետ։ 

«Օլիմպիաշտադիոնում» կայացած խաղում Յուրգեն Կլոպի սաները 3 անպատասխան գոլ խփեցին։ 15-րդ րոպեին աչքի ընկավ 19-ամյա Դոմինիկ Սոլանկեն, ով «Չելսիից» է տեղափոխվել։ 39-րդ րոպեին Ժորժինյո Վեյնալդումը խփեց «կարմիրների» երկրորդ գոլը, իսկ վերջնական հաշիվը 62-րդ րոպեին ձևակերպեց նորեկներից Մոհամեդ Սալահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում