Մ-16. Հայաստանը հաղթել է Ադրբեջանին և մտել եզրափակիչ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում հաղթել է Ադրբեջանի հավաքականին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ գրանցվել է 88:76 հաշիվը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գեորգի Շախնազարովը, ով վաստակել է 36 միավոր:

Այսպիսով, Արեգ Վաթյանի գլխավորած թիմը դուրս եկավ եզրափակիչ: Որոշիչ մրցավեճում հայ մարզիկները կհանդիպեն Անդորրա – Ջիբրալթար զույգի հաղթողի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում