Ջոն Ջոնսի փառահեղ վերադարձը (տեսանյութ)

Լաս Վեգասում տեղի է ունեցել «UFC 214» շոուն, որի գլխավոր իրադարձությունը դարձել է խառը մենամարտերի (MMA) կիսածանր քաշային կարգում չեմպիոն Դանիել Կորմյեի ու նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի միջև մենամարտը:

Երրորդ ռաունդում Ջոնսը ոտքով մրցակցի գլխին կատարած հարվածով ցնցել է Դանիելին, ապա հետո ձեռքերով հարվածների տարափ հասցնելով տեխնիկական նոկաուտ է գրանցել: Այսպիսով, 30-ամյա մարզիկը կրկին վերադարձրեց չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ ամերիկացու համար սա առաջին մենամարտն էր դոպինգի օգտագործման համար ստացած երկարաժամկետ որակազրկումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում