«Sky Sports». Մյուս շաբաթ Մատիչը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ
30/07/2017 16:03
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Sky Sports»-ը գրում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում «կարմիր սատանաները» կձևակերպեն 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործարքը կազմելու է 45 միլիոն եվրո:
Սերբի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև «Յուվենտուսը», որը սակայն հրաժարվեց նման գումար վճարել տեղափոխության համար, ինչպես նաև առաջարկել կիսապաշպանի պահանջած երկարաժամկետ պայմանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում