Հայաստանի կանանց Մ-16 հավաքականը` Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող

Ջիբրալթարում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում տեղի է ունեցել եզրափակիչը,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ընտրանին 63:44 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին և հռչակվել չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել Աննա Ասլանյանը, ով վաստակել 22 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում