10 տարի անց Ջոկովիչը դուրս մնաց թոփ-4-ից

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Լավագույն տասնյակում տեղի է ունեցել մի քանի փոփոխություն:

Նովակ Ջոկովիչը նահանջել է ևս մեկ տեղով և արդեն 5-րդ հորիզոնականում է: 2007 թվականից հետո սերբ թենիսիստը երբեք չէր լքել լավագույն քառյակը: Երկու տեղով առաջադիմել է Ալեքսանդր Զվերևը, ով այժմ 8-րդն է: Դրա պատճառով մեկական հորիզոնականով նահանջել են Կեյ Նիշիկորին ու Միլոշ Ռաոնիչը:

ATP-ի վարկանաիշային աղյուսկաը հուլիսի 31-ի դրությամբ.

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 7750

2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7465

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6545

4 (5). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 5780

5 (4). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 5325

6 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 5155

7 (7). Դոմինիկ Թիմ (Ավստրիա) — 4065

8 (10). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 3150

9 (8). Կեյ Նիշիկորի (Ճապոնիա) – 3140

10 (9). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 3130

Հետևեք մեզ նաև Telegram-ում