«Բարսելոնան» սկսում է բանակցել «Յուվենտուսի» հետ

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:

«Radio Marca Catalunya»-ն տեղեկացնում է, որ կատալոնացիների տնօրեն Արյեդո Բրայդան առաջիկա օրերին հանդիպելու է «Յուվենտուսում» իր գործընկեր Բեպե Մարոտայի հետ, որպեսզի սկիզբ դնի բանակցություններին: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 110 միլիոն եվրո:

Կատալոնական ակումբում արգենտինացուն դիտարկում են որպես Նեյմարի հավանական փոխարինող: Բրազիլացին մոտ է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն:

Ավելի վաղ Դիբալան բազմիցս հայտարարել էր «Բարսելոնայում» խաղալու ցանկության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում