Պաշտոնական. Մատիչը` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տեղափոխության մասին:

28-ամյա խաղացողի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

«Կարմիր սատանաների» կազմում սերբը հանդես է գալու 31 համարի մարզաշապիկով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 45 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում