Կլոպը` Կոուտինյոյի տրանսֆերի մասին. ««Ոչ»-ը նշանակում է, որ այլ տարբերակ չկա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հայտարարել է, որ անգլիական ակումբը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան»:

«Ինչպես գիտեք, «Լիվերպուլը» մտադիր չէ վաճառել Կոուտինյոյին, ուստի այստեղ քննարկելու ոչինչ չկա: «Ոչ» բառը նշանակում է` այլ տարբերակներ ու քննարկումներ չկան»,- գերմանացու խոսքն է փոխանցում մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրազիլացին կատալոնացիների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: «Լիվերպուլն» արդեն մեկ անգամ մերժել է «կապտանռնագույնների» 80-միլիոնանոց (եվրո) առաջարկը:

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» հույս ունի, որ մինչև 100 միլիոնով կձևակերպի գործարքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում