«Սպարտակը» հաղթել է տուրի կենտրոնական խաղում (տեսանյութ)
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի կենտրոնական խաղում կայացել է «Սպարտակ» – «Կրասնոդար» հանդիպումը:
Մեկնարկային երկու խաղերում գրանցված ոչ-ոքիներից հետո մոսկվացիները խաղադաշտ էին դուրս եկել ամեն գնով հաղթելու նպատակով: Դրանով է պայմանավորված գլխավոր մարզիչ Մասիմո Կարերայի ընտրած գերհարձակվողական կազմը, որը հաճախ վերածվում էր 4-2-4 դասավորության:
Առաջին կեսում «Սպարտակը» երկու գնդակ ուղարկեց «ցլերի» դարպասը: Նախ, Զե Լուիշի վաստակած 11-մետրանոցն իրացրեց Քվինսի Պրոմեսը, իսկ ընդմիջումից անմիջապես առաջ Ֆերնանդոն հիասքանչ իրացրեց տուգանային հարվածը:
Երկրորդ կեսում երկու թիմերն էլ գոլ խփելու քիչ պահեր չունեին, սակայն հաշիվն այլևս չփոխվեց:
«Սպարտակը» վաստակեց 5 միավոր ու բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Կրասնոդարը» 6 միավորով հինգերորդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն. 3-րդ տուր
«Սպարտակ» – «Կրասնոդար»` 2:0
Գոլերը` Պրոմես (38, 11մ), Ֆերնանդո (45+1)
Հաջորդ տուրում կկայանա «Զենիթ» – «Սպարտակ» սկզբունքային մրցավեճը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում