Վերջնական. 2024 ու 2028 թվականների Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Լոս Անջելեսը պաշտոնապես ներկայացրել է 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ: Դա նշանակում է, որ 2024 թվականի Խաղերն անցկացվելու են Փարիզում:

33-րդ ու 34-րդ Օլիմպիադաներն անցկանցնելու համար միայն ֆրանսիական ու ամերիկյան այդ քաղաքներից էր հայտ ստացվել: Նրանք հաստատվել էին որպես կազմակերպիչներ, սակայն հայտնի չէր, թե որ քաղաքը մրցումները կընդունի 2024 թվականին, իսկ որը` 2028-ին:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լոս Անջելեսում կայանալիք Խաղերի կազմակերպման համար ՄՕԿ-ը տրամադրելու է 1,8 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում