Հայաստանի Մ-19 հավաքականը Երևանում միջազգային ընկերական խաղեր կանցկացնի

Օգոստոսի 7-ին և 9-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներ Ուզբեկստանի Մ-19 հավաքականի հետ: Խաղերը կայանալու են ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումների սկիզբը ժամը 18:00-ին:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ խաղերին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի պատանեկան ընտրանին օգոստոսի 1-ից անցկացնելու է մարզումներ, իսկ օգոստոսի 5-ից՝ մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Նիկոլաոս Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Խուրշուդյան, «Բանանց»
Խաչատուր Մանուկյան, «Բանանց»

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Ավան Ակադեմիա»
Լևոն Ղարիբյան, «Ավան Ակադեմիա»
Արման Ասիլյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Հրաչյա Գեղամյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ

Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Միխաիլ Մուրադյան, «Բանանց»
Վիգեն Կարապետյան, «Ավան Ակադեմիա»
Արմեն Նահապետյան, «Ավան Ակադեմիա»
Միհրան Պետրոսյան, «Ավան Ակադեմիա»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Էրիկ Ազիզյան, «Ավան Ակադեմիա»
Դավիթ Նալբանդյան, «Ավան Ակադեմիա»

Հարձակվողներ

Ռաֆիկ Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»
Առլեն Ծատուրյան, «Շիրակ»
Արմեն Հովհաննիսյան, «Ավան Ակադեմիա»

Հետևեք մեզ նաև Telegram-ում