«Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» 100-միլիոնանոց առաջարկը

«Լիվերպուլը» հրաժարվել է «Բարսելոնային» վաճառել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը: Այդ մասին գրում է «RMC Sport»-ը:

Կատալոնական ակումբը պատրաստ է եղել բրազիլացու համար 100 միլիոն եվրո վճարել, սակայն անգլիացիները պատասխանել են մերժմամբ: Այդ առաջարկն արդեն երկրորդն էր 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Առաջինը կազմել էր 80 միլիոն եվրո:

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» շարունակելու է Կոուիտինյոյին ձեռք բերելու փորձերը: Կատալոնիայում բրազիլացուն դիտարկում են որպես Նեյմարին փոխարինելու հիմնական թեկնածու: Վերջինս մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կիսապաշտպանն ու «բլաուգրանան» 5 տարվա անձնական պայմանագիր են համաձայնեցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում