Աշխարհի երիտասարդական առաջնություն. Կարեն Զուրաբյանը` եզրափակչում

Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը եզրափակչի մեկ մասնակից ունեցավ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը, նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ:

Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սանն այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ գոտեմարտում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում