Հերթական «ընկերական» ապտակը «Բավարիային». «Լիվերպուլն» անկասելի էր (տեսանյութ)

Գերմանիայում մեկնարկել է «Audi cup» ընկերական մրցաշարը: Չորս թիմերի մասնակցությամբ մրցաշարի կիսաեզրափակչում «Բավարիան» «Ալյանց Արենայում» 0:3 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»:

Առաջի կեսում մեկական անգամ աչքի են ընկել Սադյո Մանեն ու Մոհամեդ Սալահը: Երկրորդ կեսի վերջնամասում Դանիել Սթարիջը մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի հետ և նրա գլխավերևով գնդակն ուղարկել դարպասը:

Մինչմրցաշրջանային ժամանակահատվածում Կարլո Անչելոտիի թիմը 5 խաղ է անցկացրել, որոնցից 4-ում պարտություն է կրել: Մյունխենցիները խոշոր հաշվով պարտվել են «Միլանին» (0:4) ու «Լիվերպուլին» (0:3), բոլոր առումներով զիջել «Ինտերին» (0:2) և 11-մետրանոցներով չեն կարողացել առավելության հասնել «Արսենալի» նկատմամբ (1:1, 2:3): Միակ հաղթանակը «Բավարիան» տարել է «Չելսիի» նկատմամբ (3:2):

Մյուս կիսաեզրափակչում «Ատլետիկոն» 2:1 հաշվով պարտության է մատնել «Նապոլիին»:

Այսպիսով, եզրափակչում կմրցեն «Լիվերպուլն» ու «Ատլետիկոն», իսկ երրորդ տեղի համար կպայքարեն «Նապոլին» և «Բավարիան»:

«Audi cup», կիսաեզրափակիչ

«Բավարիա» – «Լիվերպուլ»` 0:3
Գոլերը՝ Մանե (6), Սալահ (34), Սթարիջ (83)

«Ատլետիկո» – «Նապոլի»` 2:1
Գոլերը. Տորրես (72), Վիետո (81) – Կալյեխոն (56)
Չիրացված 11-մետրանոց. Միլիկ (34)

Հետևեք մեզ նաև Telegram-ում