Հաղթանակած հայ բասկետբոլիստներին պատվավոր մրցանակներ են հանձնվել

Հայաստանի մինչև 16 տարեկանների կանանց ու տղամարդկանց հավաքականներն օրերս իրենց տարիքային խմբերում դարձան Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոններ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել բասկետբոլի Մ16 տարեկան տղամարդկանց ու կանանց ընտրանու անդամները: Ադ մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:

Պարգևատրվածների թվում են` Տաթև Գոմցյանը, Քրիստինա Մելիքյանը, Շաքե Պողոսյանը, Էլեն Շահինյանը, Էմմա Մկրտչյանը, Քրիստինա Օհանյանը, Լևոն Վաթյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Պողոսյանը, Յուրա Հարությունյանը, Միկիա Ավեդիանը, Գևորգ Ղազանչյանը, Դավիթ Քարամյանը, Նիկիտա Գալցևը, Արսեն Առստամյանը, Գևորգ Շահնազարովը:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանի մեկ այլ հրամանով Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում մեծ ներդրում ունենալու համար «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն է արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել Մ16 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը:

Բասկետբոլ մարզաձևի զարգացման ու տարածման գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր են ստացել մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը, Արեգ Վաթյանը, Սարգիս Ստեփանյանը, Գևորգ Շահնազարյանը:

Նախարար Ռոստոմյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոններ դառնալու և մարզական կոչումների արժանանալու կապակցությամբ.

«Շնորհակալություն եմ հայտնում մարզիկներին և մարզիչներին՝ բոլորիս ուրախության անմոռանալի պահեր պարգևելու համար: Պատանի մարզիկներին մաղթում եմ նորանոր հաղթանակներ թե՛ սպորտում, և թե՛ անձնական կյանքում, իսկ մարզիչներին հայտնում եմ հատուկ շնորհակալությունս՝ կատարած մեծ աշխատանքի համար: Չեմպիոնական ոսկիները այդ աշխատանքի ամենավառ ապացույցներն են»,- ասել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում