Վերջին տարիների «Փյունիկի» ռմբարկուն այլևս թիմում չէ

«Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանն ելույթները չի շարունակի Հայաստանում: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հայկական թիմի արդեն նախկին ավագի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը որոշել են այն չերկարաձգել: 25-ամյա հարձակվողը պատրաստվում է տեղափոխվել արտասահման: 

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Վարդանին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում