Մխիթարյանի հերթական գոլը նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» Դուբլինում ընկերական խաղ է անցկացրել «Սամպդորիայի» հետ: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ Ժոզե Մոուրինյուի թիմի:

Հաշիվը 9-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի ու անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Գրոհին միացած Մատեո Դարմիանի փոխանցումից հետո այսօր հարձակման գծում գործող 28-ամյա ֆուտբոլիստը գլխի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը:

Ուշագրավ է, որ գոլը գրանցվել է, երբ «կարմիր սատանաների» տուգանային հրապարակում ազատ հարված էր նշանակվել, ապա արագ հակագրոհ կազմակերպվել, որը հենց հայ ֆուտբոլիստն է զարգացրել:

Առաջին կեսում Հենրիխը գլխով ևս երկու անչափ վտանգավոր հարված է կատարել, սակայն մի դեպքում դարպասապահը փրկել է ճենովացիներին, իսկ մյուսը` մի փոքր շեղ է ստացվել: Ընդմիջմանը Մխիթարյանը, ինչպես նաև այլ 5 ֆուտբոլիստն, փոխարինվել են:

Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ են փոխանակել: 63-րդ րոպեին հաշիվը հավասարացրել է Դենիս Պրատը, իսկ խաղավերջում (81) Անտոնի Մարսիալի խորամանկ փոխանցումից հետո հաղթական գնդակը հեղինակել է Խուան Մատան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում