«Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սպարտակ» (լուսանկար)

«Չելսիի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը կարիերան կշարունակի «Սպարտակում»: Ռուսական ակումբը մեկ տարով վարձակալել է խորվաթին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու 2,3 միլիոն եվրո: Համաձայնագրում առկա կլինեն նաև հնարավոր պարգևավճարներ: «Կարմրասպիտակների» կազմում Պաշալիչը հանդես է գալու 50 համարի խաղաշապիկով:

Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Միլանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում