«AS». Լա լիգան հրաժարվել է գրանցել Նեյմարի տրանսֆերը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն» կարող է խափանվել:

As.com-ը տեղեկացնում է, որ փարիզյան ակումբի ներկայացուցիչները ժամանել են Լա լիգայի գրասնեյակ, որպեսզի ձևակերպեն 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը պետք է բրազիլացու համար 222 միլիոն եվրոյի հրաժարագին վճարեր: Աղբյուրը նշում է, որ Լա լիգան հրաժարվել է գրանցել տրանսֆերը: Նման որոշումը կապված է Իսպանիայի առաջնության ղեկավար Խավյեր Տեբասի դիրքորոշման հետ: Վերջինս հայտարարել էր, որ ՊՍԺ-ն այդ գործարքում «ֆինանսական դոպինգ» է ստանում, այսինքն՝ հովանավորվում է երկրի կառավարության կողմից (Քաթարի-խմբ.), ինչն օրենքով արգելված է:

Փաստաբան Խուան դե Դիոս Կրեսպոն ու նրա հետ ևս երկու մարդ մտնում են Լա լիգայի գրասենյակ

Այդ տեղեկության շուրջ «BBC Sport»-ի հարցմանը Լա լիգան պատասխանել է.

«Կարող ենք հաստատել, որ ֆուտբոլիստի (Նեյմարի) փաստաբանները եկել էին մեր գրասենյակ, որպեսզի պաշտոնապես գրանցեին տրանսֆերը, սակայն մենք չենք ընդունել գումարը: Դա միակ տեղեկությունն է, որ կարող ենք այս պահին տալ»:

… ապա տխուր դուրս են գալիս

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, ըստ որի շաբաթական ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 575 հազար եվրո:

Սպասվում է, որ Նեյմարը բողոքով կդիմի ՖԻՖԱ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում