«Փյունիկը» բանակցություններ է վարում Ալեքսեյ Յերյոմենկոյի հետ

Մամուլում շրջանառվող լուրերին ի պատասխան «Փյունիկը» հայտարարել է, որ նոր մարզչի հետ ակումբը դեռևս պայմանագիր չի ստորագրել: Երևանյան ակումբը հանդես է պաշտոնական հայտարարությամբ․

«Գլխավոր մարզչի պաշտոնի հարցում «Փյունիկը» բանակցություններ է վարում ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի հետ, ով մոտ օրերս կժամանի Երևան: Բանակցություններն ավարտական փոլում են գտնվում, և պայմանագիր ստորագրելուն պես «Փյունիկը» հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Հավելենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը, ով նշանակվել էր «Փյունիկի» սպորտային տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար, երկկողմ համաձայնությամբ ժամանակավորապես ստանձնել էր թիմի ղեկը Եվրոպա լիգայի խաղերին ընդառաջ և առ այսօր շարունակում է պատրաստել փյունիկցիներին մեկնարկող առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում