Կլոպ․ «Բարսելոնան» լավ կանի՝ էներգիա խնայի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ անդրադարձել է «Բարսելոնայի» ղեկավարության՝ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելու փորձերին։ Կատալոնական ակումբը պատրաստ է մոտ 100 միլիոն եվրո վճարել բրազիլացու համար, սակայն անգլիական կողմը հրաժարվում է բանակցություններ վարել։

-Հաճելի է, որ Կոուտինյոյին բարձր են գնահատում, սակայն «Բարսելոնան» լավ կանի՝ էներգիա խնայի։ Ես չեմ պատրաստվում այս թեմայի մասին խոսել միայն այն պատճառով, որ «Բարսելոնան» պարբերաբար բարձրացնում է տրանսֆերի հարցը։ 

«Բարսելոնայի» ներկայացուցիչներն ասե՞լ են՝ ժամանելու են Լիվերպուլ, որպեսզի ձևակերպե՞ն տրանսֆերը․․․ Հետաքրքիր դեմքեր են։ Ես բանակցելու մտադրություն չունեմ,- Կլոպի խոսքը փոխանցում է «The Telegraph»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում