«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Նեյմարի տեղափոխության մասին

«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարն այլևս պայմանագրային պարտավորություններ չունի ակումբի նկատմամբ։ Կատալոնական ակումբը ստացել է ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո։ Այսպիսով, այժմ Նեյմարի՝ «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության համար որևէ արգելք չի լինի։

Ֆրանսիական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Նեյմարը, չունենալով «Բարսելոնայի» ղեկավարության թույլատվությունը, ավելի վաղ բուժզննում է անցել «Պարի Սեն Ժերմենի» համար։ 25-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, ըստ որի շաբաթական ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 575 հազար եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում