Նոյերը վերսկսել է մարզումները

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն այսօր սկսել է մարզվել ամբողջական ծանրաբեռնավածությամբ։ 

Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դարպասապահների մարզիչ Տոնի Տապալովիչի գլխավորությամբ 31-ամյա գերմանացին լիարժեք մարզում է անցկացրել՝ դարպասի դիմաց 20 րոպե շարունակ որսալով գնդակներ։ Նախորդ ամիս Նոյերը միայն վազքային վարժություններ էր կատարել։

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը ձախ ոտնաթաթի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպման (2:4 լ.ժ.) ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում