«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը տեղափոխվեց «Լեսթեր»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կելեչի Իխեանաչոն կարիերան կշարունակի «Լեսթերում»։

«Աղվեսների» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 20-ամյա նիգերիացին մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Լեսթերը» վճարել է 25 միլիոն ֆունտ սթերլինգ։

Հավելենք, որ Իխեանաչոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 64 հանդիպման, խփել է 21 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում