Պաշտոնական. Նեյմարը 5 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

«Պարի Սեն Ժերմենը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Նեյմարի տեղափոխության մասին: Բրազիլացին փարիզյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:

«Պարի Սեն Ժերմենի» ներկայացուցիչներն այսօր «Բարսելոնային» վճարել են 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմել է 222 միլիոն եվրո: Այսպիսով, Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկին ռեկորդը պատկանում էր կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում համար մեկ տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» «Յուվենտուսին» 105 միլիոն եվրո էր վճարել:

Հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալու 10 համարի խաղաշապիկով: Նախկինում այն կրում էր Խավյեր Պաստորեն, սակայն արգենտինացին ինքն է թիմի նորեկին առաջարկել այդ համարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆրանսիական թիմում բրազիլացու տարեկան աշխատավարձը կազմելու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 30 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում