ՈւԵՖԱ. Մխիթարյանը` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդների թվում

ՈւԵՖԱ-ն հայտնել է այն խաղացողների անունները, ովքեր հավակնելու են Եվրոպա լիգայի 2016-17թթ. խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Թեկնածուները երեքն են` Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան: Այդ ֆուտբոլիստները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել են մրցաշարի չեմպիոններ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը գոլեր է խփել փլեյ-օֆֆի (սկսած 1/16 եզրափակչից) բոլոր դիմակայություններում, այդ թվում եզրափակչում կայացած «Այաքսի» հետ մրցավեճում (2:0):

Մրցանակը հանձնվելու է օգոստոսի 25-ին, Մոնակոյում: Այդ օրը նախանշված է Եվրոպա լիգայի 2017-18թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում