110 քայլ. Արոնյանը պարտվել է (կատարված քայլեր)

Սենթ Լուիսում ընթացող Սինքֆիլդի գերխոշոր մրցաշարում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Ֆաբիանո Կարուանային:

Հայ գրոսմայստերը 33-րդ քայլում սխալվել է, երբ թագավորին f1 գոտուց տեղափոխվել է e2: Դրանից հետո Կարուանան մեծ առավելություն է ստացել, սակայն Լևոնը կարողացել է մինչև 110 քայլը դիմակայել մրցակցին, ապա ընդունել է, որ պարտիան անհնար է փրկել:

Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Մագնուս Կարլսեն – Սերգեյ Կարյակին` 1-0
Հիկարու Նակամուրա – Մաքսիմ Վարշե Լագրավ` ոչ-ոքի
Յան Նեպոմինաչտնի – Ուեսլի Սո` 0-1
Պյոտր Սվիդլեր – Վիշվանաթան Անանդ` ոչ-ոքի

Երկու տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարներն են Կարլսենը, Կարուանան ու Վարշե Լագրավը: Արոնյանն ունի 1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում