Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները` ըստ խաղային դիրքերի

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր հավակնելու են Չեմպիոնների լիգայի 2016-2017թթ. խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Հավակնորդների ցանկում 12 ֆուտբոլիստ է նշվել, որոնցից չորսն օգոստոսի 24-ին ստանալու են լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի ու հարձակվողի մրցանակները:

Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո»)։

Պաշտպաններ – Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», այժմ «Միլան»), Մարսելո, Սերխիո Ռամոս (երկուսն էլ «Ռեալ»):

Կիսապաշտպաններ – Կազեմիրո, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս (բոլորն էլ «Ռեալ»)։

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Մրցանակաբաշխությունը կկայանա Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի նոր խաղարկության խմբային վիճակահանությունից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում