ՊՍԺ-ի նախագահ. Նեյմարի տրանսֆերից առաջ ակումբն արժեր 1 միլիարդ եվրո, հիմա` 1,5

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ Խելայիֆին վստահ է, որ հարձակվող Նեյմարի տրանսֆերը ֆինանսական տեսանկյունից հաջող գործարք է:

«Նեյմարի տեղափոխությունից առաջ ՊՍԺ-ի արժեքը գնահատվում էր 1 միլիարդ եվրո, իսկ այժմ` 1,5 միլիարդ: Նա պատմության ամենաթանկ ֆուտբոլիստն է, բայց հարց է՝ արդյո՞ք 2-3 տարի հետո այդպիսին կլինի: Վստահ եմ` Նեյմարի տրանսֆերից ավելի շատ գումար կվաստակենք, քան ծախսել ենք:

Ինձ համար Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Ալ Խելայիֆիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացու տրանսֆերի, աշխատավարձի ու այլ ծախսերի համագումարը կկազմի 500 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում