«Բորուսսիա» – «Բավարիա» խաղից առաջ մյունխենցիները 7 կորուստ ունեն

Գերմանիայի սուպերգավաթի շրջանակում Դորտմունդի «Բորուսսիայի» հետ կայանալիք խաղից առաջ «Բավարիան» կադրային լուրջ խնդիրներ ունի,- հայտնում է «DW Sports»-ը:

Մյունխենցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի 7 ֆուտբոլիստ: Շարքից դուրս են մնացել Դավիդ Ալաբան, Տյագո Ալկանտարան, Խամես Ռոդրիգեսը, Խուան Բերնատը, իսկ Արյեն Ռոբենը, Ջերոմ Բոատենգը և Մանուել Նոյերը դեռ չեն ապաքինվել նախորդ վնասվածքներից:

«Բորուսսիա» – «Բավարիա» խաղը կկայանա վաղը` օգոստոսի 5-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում