Աշխարհի չորրորդ թենիսիստի համար մրցաշրջանն ավարտված է

Աշխարհի չորրորդ թենիսիստ, ԱՄՆ-ի բաց առաջնության գործող չեմպիոն Ստեն Վավրինկան այս տարի այլևս կորտ դուրս չի գա: Շվեյցարացին ծնկի վնասվածք ունի, որի կապակցությամբ վիրահատության է ենթարկվելու:

«Ցավով հայտնում եմ, որ թիմիս ու բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշել եմ ծնկի վիրահատության ենթարկվել: Դա միակ տարբերակն է, որն ինձ հնարավորություն կտա դեռ երկար տարիներ բարձր մակարդակով խաղալ»,- Facebook-ի իր էջում գրել է 32-ամյա թենիսիստը:

Շվեյցարացին մինչև մյուս մրցաշրջանի մեկնարկն ապաքինվելու հույս ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում