«Բարսելոնան» պայմանավորվել է Դեմբելեի հետ. խոշոր առաջարկ «Բորուսսիային»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Կատալոնական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին դարձրել է իր տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: «Կապտանռնագույնները» գտնում են, որ հենց ֆրանսիացին պետք է դառնա Նեյմարի փոխարինողը, ով տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»:

Իտալացի ճանաչված լրագրող Տանկրեդի Պալմերին տեղեկացնում է, որ «Բարսելոնան» արդեն համաձայնեցրել է Դեմբելեի անձնական պայմանագրի կետերը: Այժմ «բլաուգրանան» պատրաստվում է տրանսֆերի դիմաց դորտմունդցիներին 80 միլիոն եվրո առաջարկել:

Ուսմանը մեկ տարի առաջ է 15 միլիոն եվրոյի դիմաց «Ռենից» տեղափոխվել «Բորուսսիա»: Գերմանական թիմում անցկացրած պաշտոնական 49 խաղում նա դարձել է 10 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում