Ֆրանսիայի առաջնությունը մեկնարկեց. չեմպիոնի կամային հաղթանակը (տեսանյութ)

Մոնակոյում մեկնարկել է Ֆրանսիայի` 2017-18թթ. առաջնությունը: Այդ քաղաքի համանուն թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Թուլուզին», որին հաղթել է մեծ դժվարությամբ:

Հանդիպման ընթացքում հյուրերը երկու անգամ հաշվի մեջ առաջ են եղել, սակայն «կարմրասպիտակները» հավասարացրել են այն, ապա նաև երրորդ գնդակը խփել: Ուշագրավ է, որ «Մոնակոյի» բոլոր գոլերն արձանագրվել է գլխի հարվածներով. աչքի են ընկել Ժեմերսոնը, Ռադամել Ֆալկաոն և Կամիլ Գլիկը: Երկու անգամ գոլային փոխանցում է կատարել Ժոաու Մոուտինյուն: «Թուլուզի» գրանցած գոլերից մեկը նույնպես գխի հարվածով է եղել:

Խաղավերջում վնասվածք է ստացել չեմպիոնի հարձակվող Կիլիան Մբապեն, ով նախ շարունակել է հանդիպումը, սակայն հետո ստիպված է եղել փոխարինվել:

Ֆրանսիայի առաջնություն, 1-ին տուր
«Մոնակո» – «Թուլուզ»` 3:2
Գոլերը. Ժեմերսոն (28), Ֆալկաո (58), Գլիկ (70) – Մաշաշ (6), Դելոր (53)

Հետևեք մեզ նաև Telegram-ում