Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը տեղափոխվել է Թուրքիա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդոն կարիերան շարունակելու է Թուրքիայում: 30-ամյա խաղացողը դարձել է «Գալաթասարայի» ֆուտբոլիստ,- հայտնում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

Պայմանագրի մանրամասների շուրջ տեղեկություն դեռ չկա: Ավելի վաղ «The Telegraph»-ը հայտնել էր, որ բրազիլացու տրանսֆերը կկազմի 5 միլիոն եվրո:

Ֆերնանդոն անգլիական թիմում էր հանդես գալիս 2014 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում