«Զենիթը» ջախջախել է «Սպարտակին» (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում տեղի ունեցավ առաջին շրջանի գլխավոր հանդիպումներից մեկը` «Զենիթ» – «Սպարտակ» հանդիպումը:

Պետերբուրգյան թիմն առաջնությունում մեկնարկել էր 3 անընդմեջ հաղթանակով, իսկ չեմպիոնն արդեն 4 միավոր էր կորցրել: Լավ մարզավիճակում գտնվող Ռոբերտո Մանչինիի թիմը հաղթել է 5:1 հաշվով:

«Զենիթի» կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Կոկորինը, Ալեքսանդր Երոխինը, Դոմինիկո Կրիշիտոն, Դալեր Կուզյաևը, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ է դարձել «կարմրասպիտակների» դարպասապահ Արտյոմ Ռեբրովը: Մոսկվացիների կազմում հաշիվը «թրջել» է Քվինսի Պրոմեսը, ով հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը:

Խաղավերջում ծեծկռտուք սկսելու համար կարմիր քարտ ստացան Լուիս Ադրիանոն ու Իգոր Սմոլնիկովը:

4-րդ տուրից հետո «Զենիթն» ու «Լոկոմոտիվը» վաստակած 12 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 5 միավորով 10-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն. 4-րդ տուր
«Զենիթ» – «Սպարտակ»` 5:1
Գոլերը. Կոկորին (36), Երոխին (45+1), Կրիշիտո (57), Կուզյաև (63), Ռեբրով (77, ինքնագոլ) – Պրոմես (72, 11մ)

Հետևեք մեզ նաև Telegram-ում