Հայաստանի առաջնություն. «Արարատը» մեկնարկեց կամային հաղթանակով (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 1-ին տուրի վերջին խաղում «Արարատը» հյուրընկալվելիս հաղթել է «Գանձասար-Կապանին»: Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով:

Առաջին կեսին ավելացրած րոպեի ընթացքում Ալքես Ժունիորը առաջ է մղել կապանցիներին:

Երկրորդ կեսում` 8 րոպեի ընթացքում (59, 64, 69) Արկադի Անդրեասյանի թիմն ապահովել է հաղթանակը: Դուբլի հեղինակ է դարձել Անդրանիկ Քոչարյանը (գոլերից մեկը 11-մետրանոց հարվածով), մեկ անգամ էլ աչքի է ընկել Դավիթ Մինասյանը:

Վերջին րոպեների ընթացքում Կարեն Բարսեղյանի թիմը չի իրացրել 11-մետրանոց հարվածը: «Արարատին» փրկել է «Գանձասարի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը:

Հայաստանի նախորդ առաջնությունում «Արարատն» ընդամենը 3 հաղթանակ էր տոնել, իսկ նոր մրցաշրջանում 3 միավորով է մեկնարկում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում