«Բանանց» – «Փյունիկ». Քամբեք խաղավերջում (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 1-ին տուրում կայացավ «Բանանց» – «Փյունիկ» հանդիպումը:

Երկու խաղակեսերի մեկնարկներում շատ հաջող են գործել հյուրերը: Երկու դեպքում էլ արագ հակագրոհների արդյունքում հարվածային դիրք է դուրս եկել Ալիկ Առաքելյանը, ով Ստեփան Ղազարյանի կողքով գնդակն ուղարկել է դարպասը:

Արամ Ոսկանանի թիմին խաղավերջում հաջողվել է խուսափել պարտությունից: Երկու դեպքում էլ հաջող են իրացվել եզրային նետումները, որոնցից հետո Նորայր Գյոզալյանն ու Նենադ Ինյացը մեկական գոլ են հեղինակել:

Դրանից հետո թիմերը նույնիսկ հասցրել են մեկական անգամ էլ դարխասի գրավմանը մոտ լինել, սակայն նոր գոլ չի արձանագրվել:

Հայաստանի առաջնություն. 1-ին տուր
«Բանանց» – «Փյունիկ»` 2:2
Գոլերը` Գյոզալյան (77), Ինյաց (90) – Առաքելյան (4, 47)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում