Կլոպ. Առանց տրանսֆեր կատարելու նոր կիսապաշտպան ունենք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է տրանսֆերային շուկայում կատարվող աշխատանքի մասին:

«Մինչև օգոստոսի 31-ը բաց աչքերով հետևելու ենք ամբողջ աշխարհին: Խնդիրը միայն այն չէ, թե մենք ինչ ենք ուզում: Տրանսֆերային շուկայում շատ բան կախված է նաև այլ ակումբներից:

Մենք արդեն մի քանի նորեկներ ունենք` Սալահը, Սոլանկեն ու Ռոբերտսոնը: Վերջինիս ձեռքբերումը նշանակում է, որ Ջեյմս Միլները, ով նախորդ մրցաշրաջնում գործում էր պաշտպանության ձախ եզրում, կկարողանա վերադառնալ կիսապաշտպանություն:

Փաստորեն, առանց տրանսֆեր կատարելու նոր կիսապաշտպան ունենք»,- գերմանացու խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում