Սնեյդերը կարիերան կշարունակի Ֆրանսիայում

Հոլադիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մոտ է «Նիցա» տեղափոխվելուն:

«Football Italia»-ն տեղեկացնում է, որ հոլանդացին ժամանել է Ֆրանսիա, որպեսզի բուժզննման ենթարկվի:

Սնեյդերը 2012 թվականից հանդես էր գալիս «Գալաթասարայում», որտեղից հեռացել էր այս ամռանը: Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագրի ժամկետը:

«Նիցայում» հոլանդացին կարող է դառնալ Ժան Միշել Սերիի փոխարինողը, ում ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Պարի Սեն Ժերմենը»:

Սնեյդերը նախկինում հանդես է եկել նաև «Այաքսի», «Ռեալի» ու «Ինտերի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում