Կրիշտիանու Ռոնալդու. Ցանկանում եմ վերադառնալ Անգլիա

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Իսպանիայի հարկային ծառայությունների հետ խնդիրների պատճառով մտածում է Անգլիա վերադառնալու մասին: Բրիտանական այդ երկրում նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Անգլիայում երբեք խնդիրներ չեմ ունեցել, այդ պատճառով ցանկանում եմ այնտեղ վերադառնալ: Հիշում եմ` երբ 18 տարեկանում ժամանեցի Մանչեսթեր, ինձ բացատրեցին, թե այնտեղ հարկային մեխանիզմներն ինչպես են աշխատում:

Իսպանիայում պարզապես ասացին, որ հարկավոր է սահմանվածից ավելի շատ վճարել, որ խնդիրներ չառաջանան»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014թթ. ընթացքում 14,7 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում