Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատարի հետ (կատարված քայլեր)

Սենթ Լուիսում ընթացող Սինքֆիլդ շախմատային գեխորոշոր մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է մրցաշարային աղյուսակը գլխավորող Մաքսիմ Վարշե Լագրավի հետ: Պարտիայի վերջնամասում հայ գրոսմայստերն ունեցել է մեկ ֆիգուր` նավ, իսկ ֆրանսիացի երկու ֆիգուր` ձի ու փիղ: Հավասար դիրքի ժամանակ շախմատիստները երեք անգամ կրկնել են քայլերը, ինչի արդյունքում ոչ-ոքի է գրանցվել:

Տուրի մյուս մրցախաղերում Վիշվանաթան Անանդը հաղթել է Ֆաբիանո Կարուանային, իսկ Մագնուս Կարլսենը սև խաղաքարերով` Ուեսլի Սոյին: Ոչ-ոքի է գրանցվել Սերգեյ Կարյակին – Յան Նեպոմնիաչտնի և Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր պարտիաներում:

Արոնյանը վաստակած 2,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջատարը նախկինի պես Վարշե Լագրավն է (3,5 միավոր), ում հետևում են Կարլսենն (3) ու Անանդը (3):

Հետևեք մեզ նաև Telegram-ում