Հետազոտություն. Մեսսին` Լա լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ, երկրորդը Ռաուլն է

Իսպանիայի պատմության ու վիճակագրության կենտրոնը (CIHEFE) հետազոտություն է անցկացրել, որպեսզի պարզի, թե ով է Պրիմերայի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Դիտարկվել են Լա լիգայում երբևէ հանդես եկած 9 280 խաղացողի ելույթներ, ովքեր տարբեր տարիների հանդես են եկել Իսպանիայի 86 առաջնություններում:

Հաշվարկվել են խաղադաշտում անցկացված րոպեների, խաղից ու 11-մետրանոցից խփված գոլերի, զգուշացումների և մի շարք այլ ցուցանիշների հարաբերակցությունը:

Պարզվել է, որ Իսպանիայի առաջնությունների պատմության լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է: Արգենտինացին հավաքել է 545 միավոր: 30-ամյա հարձակվողը նաև Պրիմերայի լավագույն ռմբարկուն է: Այդ մրցաշարում նա արդեն 349 գոլ է խփել:

Երկրորդ տեղում է «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը (528): Լավագույն եռյակը եզրափակել է 1939-1955թթ. «Բարսելոնայում» հանդես եկած Սեսար Սանչեսը (524):

Հատկանշական է, որ «արքայական ակումբի» վերջին տարիների ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 17-րդ տեղը:

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում