USD
EUR
RUB

Ամբողջ կյանքում հետապնդեց Բոլտին ու վերջապես առաջ անցավ նրանից

 
 

Թվում էր, թե դա թեթև աթլետիկայի պատմության ամենատարօրինակ արդարացումն էր: Մարզիչ Թրևոր Գրեմին խնդրեցին բացարտել իր մարզիկ Ջասթին Գեթլինի օրգանիզմում տեստոստերոնի անբնական քանակության առկայության փաստը: Գրեմն ամեն ինչում մերսողին մեղադրեց, իբր նա վերջինս վիրավորված էր Գեթլինից և դոպինգ թեստից առաջ ինչ-որ այլ բան էր օգտագործել մերսման քսուքների հետ:

Գրեմն ու Գեթլին պատրաստ էին մեղադրել ում պատահեր, քանի որ կորցնելու բան ունեին: Ամերիկացին այդ ժամանակ օլիմպիական չեմպիոն էր և համաշխարհային ռեկորդակիր 100մ մրցավազքում: Նա պահպանեց 2004-ի օլիմպիական մեդալը, բայց ռեկորդը վերցրին նրանից: Ջասթինը կորցրեց նաև աշխարհի ամենաարագ մարդու կոչումը:



Գեթլինը հաղթում է 2004 թվականի Օլիմպիական խաղերում

Գեթլինի կողմից դա արդեն երկրորդ խախտումն էր: Առաջին անգամ նա 2001-ին էր խախտել արգելված նյութերի ընդունման կանոնը: Նրա օրգանիզմում ամֆետամին էին հայտնաբերել: Մարզիկը երկու տարով որակազրկվեց, բայց բողոքարկեց` պնդելով, թե դրա պատճառը մանկության տարիներին ընդունած դեղահաբերն էին: Բողոքարկումը բավարարվեց, որակազրկումը կրճատեցին:

Սա նշանակում էր, որ երկրորդ որակազրկումը կարող էր շատ թանկ նստել Գեթլինի վրա: Ունեցածը չկորցնելու համար նա սկսեց ակտիվ համագործակցել հակադոպինգային ծառայության հետ: 8 տարվա որակազրկումը կրճատվեց 4-ով:

Գեթլին պատմում է` որակազրկման ժամանակ թվում էր, թե կորցրել էր կյանքի իմաստը: «Կտրե՞լ երակները: Հաբե՞ր ընդունել: Չէի պատրաստվում: Երբեմն մտածում էի. մի՞թե ինչ-որ մեկը կտխրի, եթե մեքենան հարվածի ինձ»: Մարզիկն ասում է, որ ինքնագնահատակնն ընկել էր, ցանկություն կար զինծառայության գնալ:

«Եթե մարտի ժամանակ սպանեին ինձ, գոնե հանուն ինչ-որ բանի կմեռնեի»,- ասում էր Գեթլինը:



Անցյալ տարի, 34 տարեկանում Գեթլինը հիանալի մարզավիճակում ու լավ տրամադրությամբ մասնակցեց Օլիմպիական խաղերին: Հենց նա էր Ռիոյում Ուսեյն Բոլտի գլխավոր մրցակիցը:

Երբ Գեթլինն Աթենքում ոսկի նվաճեց, Բոլտը նոր էր սկսում պրոֆեսիոնալ կարիերան: Երբ Բոլտը փառքի հասավ Պեկինում, Գեթլինը որակազրկված էր: 2012-ին Բոլտն ու Գեթլինը 100մ մրցավազքի եզրափակչում էին. սկզբում Ջասթինը առաջատարն էր, բայց արդյունքում Բոլտը նրան ոչ մի շանս չթողեց:

Ֆոտոֆինիշը ցույց տվեց, որ Բոլտն էր հաղթել, բայց կասկած կա, որովհետև ամերիկացի մրցակիցը չափազանց ակտիվ էր շարժում ձեռքը:

Գեթլինը մեկնեց Ռիո ու միանգամայն վստահ էր, որ հաղթելու էր Բոլտին:

***
2011-ին Ջասթինը սարսափելի մարզավիճակում վերադարձավ. 16 կգ ավելորդ քաշ: Նոր սննդակարգն ու մարզումների նոր ծրագիրն օգնեցին 95-ից 79կգ-ի հասնել: Օրգանիզմում ճարպի քանակը 25%-ից հասավ 6-ի: Մարզիչ Դենիս Միտչելն աշխատեց նաև տեխնիկայի վրա: Միտչելի կարծիքով Ջասթինը շատ էներգիա էր ծախսում ամեն քայլի համար, բայց այդպես պետք չէր:

Գեթլինին պատրաստելու կարևոր բաղադրիչ էր տեխնիկան: Միտչելը սկսեց աշխատել 72-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռալֆ Մաննի հետ: Վերջինս համակարգչային ծրագիր էր մշակել, որը մարդուն օգնում է ավելի լավ վազել հաշվի առնելով տարիքը, քաշը և այլն: Մաննի կարծիքով կարևոր է գտնել մարզիկի քայլերի քանակի ու լայնության հավասարակշռությունը: Իր համակարգչային ծրագիրը դա նույնպես որոշում էր:

Ռիոյի Օլիմպիական խաղերին ամերիկացի մարզիկը մեկնեց մրցաշրջանի լավագույն արդյունքով. 9.80 վայրկյան` Բոլտի 9.88-ի դիմաց: Դոպինգի պատճառով 2 որակազրկումից հետո Գեթլինի ցանկացած հաղթանակ հարցեր էր առաջ քաշում:

Մի անգամ Ջասթինին հարցրին Օսլոյի համալսարանի հետազոտության մասին, ըստ որի տեստոստերոնի ընդունումից անգամ 10 տարի անց այն դեռ պահպանում է ուժն օրգանիզմում: Մարզիկն այսպես պատասխանեց. «Դա հիմարություն է: Դա 2006-ին էր: Չեմ հասկանում, թե լաբորատորիայի մկանն ինչպես կարող եք մարդու հետ համեմատել»:

Ձախողած երկու դոպինգ թեստերից հետո Գեթլինի հաջողությունները նյարդայնացնում էին լրագրողներին, մրցակիցներին ու նույնիսկ թեթեևաթլետիկայի միջազգային ֆեերացիայի (IAAF)-ի նախագահ Սեբաստյան Կոուին: «Այս մարաձևը բավականաչապ պատճառներով Ուսեյն Բոլտի հաղթանակի կարիք ունի»,- ասել է Կոուն 2015-ի աշխարհի առաջնությունից առաջ: Նա ավելացրեց, որ սրտխառնոց ունի լուրջ պատճառներով որակազրկված, բայց նորից մեծ սպորտ վերադարձած մարզիկներից:

«Եթե Գեթլինը հաղթի՝ խաբեությունը կպարգևատրվի մեդալներով ու գումարով: Բարդ շրջան է այս մարզաձևի պատմության մեջ»,- գրել է «Sports Illustrated»-ը:

«Հիմա Գեթլինը շարունակում է առաջ գնալ, թեև 34 տարեկան է դառնալու,- նախանցյալ մրցաշրջանում գրել էր հարավաֆրիկացի գիտնական Ռոս Տակերը: -Դա բացարձակ «աննորմալ» երևույթ է ու անգամ դոպինգի պատմությունների բացակայության դեպքում այս հարցը վիճահարույց կլիներ»:

Գթելինը մինչև հիմա էլ չի խոստովանում, որ մեղավոր է եղել:

Ռիոյի 100մ մրցավազքի եզրափակչում Բոլտը 9.81 արդյունքով հաղթեց Գեթլինին (9.99): Ջասթինը չէր ցանկանում առանց սպորտի կյանք վերադառնալ:

Գեթլինին մի անգամ հարցրին, թե ինչպե՞ս վերադարձավ թոփ-մակարդակ: Նա պատասխանեց, որ որակազրկման սկզբում մոռացել էր մարզումների մասին, խմում էր, կռիվների մեջ ընկնում, ճաղերի հետևում հայտնվում: Մի պահ, սակայն Ջասթինը հասկացավ. Դա կյանք չէր:

«Արթնանում էի ու նույնն էի, ինչ նախորդ օրը: Հոգնել էի այդպիսի կյանքից: Հոգնել էի ամաչել ինքս ինձնից: Ահա թե ինչու վերադարձա»:

Պարզվեց է, որ արժեր:

Երկու օր առաջ Բոլտի կարիերայի վերջին մրցավազքում Գեթլինը հաղթեց նրան։


Աղբյուրը` sports.ru

 

Լրահոս
«Ալաշկերտ»-ը հավաք է անցկացնում Մինսկում 5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը Բասկետբոլի թիմը պարտվել է Քաթարին «Ռեալ»-ը նոր դարպասապահ ունի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Բրազիլիա-Կոստա Ռիկա. մեկնարկային կազմերը հայտնի են «Ես ֆավորիտ չեմ, ֆավորիտը Ֆեդերերն է». Ջոկովիչ Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի «Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ֆեդերերն առաջինն է աշխարհում ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ) ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ) Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին Արգենտինա-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ
website by Sargssyan