ԱԱ. Աթլետ Նարեկ Ղուկասյանը չի հաղթահարել նախնական փուլը

Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Նարեկ Ղուկասյանը 400 մ վազքում չի կարողացել հաղթահարել նախնական փուլը: Այդ մասին տեղեկացնում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Ղուկասյանը 49,70 վայրկյան արդյունքով զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Հատկանշական է, որ այդ արդյունքը նրա համար լավագույնն է ընթացիկ մրցաշրջանում:

400 մ վազքին հայտավորված էր 53 աթլետ: Նրանցից երեքը որակազրկվել են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում