Պաշտոնական. Սնեյդերը դարձավ «Նիցայի» ֆուտբոլիստ (լուսանկար)

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պաշտոնապես տեղափոխվել է «Նիցա»:

Ֆրանսիացիների պաշտոնական կայքը տեղեկացնում, է որ 33-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ապա պայմանագիր կնքել ակումբի հետ:

Սնեյդերը կրելու է 10 համարի մարզաշապիկը:

Այսպիսով, «արծիվների» կազմում միասին հանդես են գալու Չեմպիոնների լիգայի երեք հաղթողներ` Սնեյդերը, Մարիո Բալոտելին (երկուսն էլ չեմպիոն են դարձել «Ինտերի» հետ) և Դատնեն («Բավարիա»):

Ավելի վաղ հոլանդացին երկկողմ համաձայնությամբ խզել էր «Գալաթասարայի» հետ պայմանագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում