Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ԱՊԼ (լուսանկար)

Հոլանդիայի հավաքականի ու «ՊՍՎ Էյնդհովենի» առաջատարներից մեկը` Դեյվի Պրոպերը կարիերան շարունակելու է Անգլիայում: 25-ամյա ֆուտբոլիստը դարձել է Պրեմիեր լիգայի նորեկ` «Բրայթոնի» խաղացող:

Կիսապաշտպանն «Ալբիոնի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Transfermarkt.de-ի տվյալներով գործարքը կազմել է 6,65 միլիոն եվրո:

Հոլանդիայի նախորդ առաջնությունում Պրոպերը մասնակցել է բոլոր 34 խաղերին, որոնցում 6 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում