Մոուրինյուն «բացահայտում է» «Ռեալի» ծրագրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն փորձել է գուշակել «Ռեալի» ծրագրերը եզրային հարձակվող Գարեթ Բեյլի ապագայի շուրջ: Վաղը` օգոստոսի 8-ին, այդ թիմերը մրցելու են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության շրջանակում:

«Եթե վաղը Բեյլը խաղադաշտ դուրս գա, ես այլևս չեմ մտածի նրան ձեռք բերելու մասին: Եթե նա խաղա, ուրեմն «Ռեալի» մարզչի ծրագրերի մեջ է մտնում: Դա նաև կնշանակի, որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Մադրիդում:

Եթե նա իսկապես «Ռեալի» ծրագրերի մեջ չի մտնում, ինչպես դուք` լրագրողներդ եք գրում, ուրեմն ես կսպասեմ նրան: Այդ դեպքում մյուս ակումբերի հետ կպայքարենք նրա տրանսֆերի համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում as.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է Գարեթ Բեյլի փոխարեն իր թիմում տեսնել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:

Ավելի ուշ իսպանական մամուլում շշուկ էր պտտվում այն մասին, որ ուելսցին Լուկա Մոդրիչին ասել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում