Ժոան Գամպերի գավաթ. «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տարավ (լուսանկարներ, տեսանյութ)

Նոր մրցաշրջանի նախապատրաստության շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամպում» առաջին հանդիպումն անցկացրեց: Ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի անվան գավաթի խաղարկությունում կատալոնացիներն ընդունել էին բրազիլական «Շապեկոենսեին», որի նախորդ կազմի ֆուտբոլիստները 2016 թվականի նոյեմբերին ավիավթարի էին ենթարկվել: Այդ օրը մահացել էին բրազիլական ակումբի գրեթե ողջ ֆուտբոլիստները:

Խաղն ընթացել է կատալոնացիների հսկայական առավելությամբ և ավարտվել 5:0 հաշվով: Մեկական անգամ աչքի են ընկել Ժերար Դեուլոֆեուն (5-րդ րոպե), Սերժի Բուսկետսը (11), Լիոնել Մեսսին (28), Լուիս Սուարեսը (55) և Դենիս Սուարեսը (74): Գոլային փոխանցումներ են կատարել, համապատասխանաբար, Իվան Ռակիտիչը, Դեուլոֆեուն, Ժորդի Ալբան և երկու անգամ Մեսսին:

Խաղավերջում Նելսոն Սեմդուն 11-մետրանոց է վաստակել, սակայն նրա պես երկրորդ կեսում փոխարինման մտած Պակո Ալկասերի հարվածից հետո բրազիլացիների դարպասապահը փրկել է իր թիմին:

Հատկանշական է, որ Բուսկետսը վերջին անգամ «Բարսելոնայի» կազմում գոլ էր խփել 2014 թվականի նոյեմբերին, երբ «Վալենսիայի» հետ արտագնա խաղի վերջին վայրկյաններին հաղթանակ է պարգևել «բլաուգրանային» (1:0):

Օգոստոսի 13-ին «կապտանռնագույնները» կընդունեն «Ռեալի»: Այդ հանդիպումը կկայանա Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում