Պաշտոնական. «Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի հետ: Մասնագետի օգնականն է լինելու է Ումար Մարխիևը,- գրում է երևանցիների պաշտոնական կայքը:

Ալեքսեյ Յերյոմենկոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» (1986—1987 թթ.) և «Դինամո» (1988—1990 թթ.) թիմերում: Եղել է ֆիննական «Յարոյի» (2009—2016 թթ.) և Կարագանդայի «Շախտյորի» (2016—2017թթ) գլխավոր մարզիչը:

Ումար Մարխիևը երկար տարիներ աշխատել է ֆիննական «Յարոյում»՝ գլխավոր մարզչի օգնական: Վերջին տարին մարզում էր ռուսական «Անգուշտ» ֆուտբոլային ակումբը:

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Փյունիկը մարզում էր ակումբի տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում